fbpx

“KIN” Women’s International Film Festival
19th edition, 1 - 5 December 2022

«ԿԻՆ» միջազգային կինոփառատոնը 19 տարեկան է։ Այս տարիների ընթացքում «ԿԻՆ»-ը հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանն ու առաքելությանը շարունակում է ցուցադրել աշխարհում ստեղծագործող կին ռեժիսորների ֆիլմերը Հայաստանում, կազմակերպում է կրթական ծրագրեր և հանդիսանում փորձի փոխանակման և ինքնարտահայտման խթանման հարթակ։

«ԿԻՆ» կինոփառատոնի ցուցադրությունները կանցկացվեն դեկտեմբերի 1-5-ը, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (հասցե՝ Մելիք​ ​Ադամյան,​ ​2/2)։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։ Ֆիլմերը ցուցադրվում են բնօրինակ լեզվով, հայերեն թարգմանությամբ (ականջակալների միջոցով) և անգլերեն ենթագրերով։
Ֆիլմերի ծրագրի կարող եք ծանոթանալ այստեղ։

2022թ.-ի նոյեմբերի 14-20-ը, Գերմանիայի դաշնային արտաքին գործերի նախարարության և Գյոթե ինստիտուտի մշակույթի և կրթության կայունացման հիմնադրամի աջակցությամբ՝ «ԿԻՆ» կինոփառատոնը «Ցեխ անիմացիի» հետ համատեղ կազմակերպեց ձեռակերտ անիմացիայի լաբորատորիա։
Լաբորատորիայի արդյունքում ստեղծված կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի պրեմիերան տեղի կունենա կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված «Անիմացիայի երեկոյի» ընթացքում։

«ԿԻՆ» 19-րդ միջազգային կինոփառատոնն իրականություն է՝ Գերմանիայի դաշնային արտաքին գործերի նախարարության և Գյոթե ինստիտուտի մշակույթի և կրթության կայունացման հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀԲԸՄ Հայաստանի, Ռուսական տան և Օրիֆլեյմի շնորհիվ:

KIN International Film Festival is 19 years old. During these years, KIN has been faithful to its ideology and mission, and continues to screen the films of female directors created all over the world in Armenia, and organizes educational programs. KIN is a platform for empowerment, exchange of experience and promotion of women filmmakers.

Screenings of the KIN Film Festival will be held on December 1-5, at AGBU Armenia hall (address: Melik Adamyan, 2/2). Entrance to all screenings is free. The films will be screened in the original language, with Armenian translation (via headphones) and English subtitles.
You can see the program here.

On November 14-20, 2022, with the support of the Stabilisation Fund for Culture and Education of the German Federal Foreign Office and the Goethe-Institut (goethe.de), KIN film festival jointly with “Tsekh Animatsii” organized a handmade animation laboratory.
The short animated film created during the laboratory will premiere at the "Evening of Animation".

KIN 19th International Film Festival is a reality thanks to the Stabilisation Fund for Culture and Education of the German Federal Foreign Office and the Goethe-Institut (goethe.de), Embassy of France in Armenia, AGBU Armenia, Russian House and Oriflame.